вторник, 17 июля 2018 г.

Տիեզերագիտական ճամբարում

Արդեն մեկ շաբաթ էինչ վերադարձել եմ Իզմիրի տիեզերագիտական ճամբարիցսակայն տպավորություններս անվերջ են, դրանց մասին կարելի է հավերժ պատմել: Ընկերներս ինձ արդեն մի փոքր ներկայացրել էին, թե ինչ է սպասվում ճամբարում, սակայն միևնույն է, չէի կարողանում լիովին պատկերացնել այդ չափ հրաշալի և կախարդական վայր: Երբևէ բախտ չէր վիճակվել, որպեսզի այլազգի ընկերներ ձեռք բերեի, և ահա այս ճանբարը շատ կարևոր դարձավ նաև դրանով, որ առաջին այլազգի ընկերներիս ձեռք բերեցի: Երբեք ինքնաթիռով չէի ճանապարհորդել, և այսպիսով ճամփորդությունը հենց սկզբից էլ անսովոր էր (բառի միայն դրական իմաստով)։ Ճամբար հասանք ուշ գիշերով, երբ բոլորը քնած էին: Իրերը դասավորելուց անմիջապես հետո մենք էլ գնացինք քնելու․ հասցրել էինք հոգնել ճանապարհից։ Առավոտ վաղ մեր օրվա գրաֆիկն արդեն հագեցած էր: Մեզ միանգամից բաժանեցին ջոկատների՝ Լուսնի ջոկատ, Երկիր մոլորակի, Մարսի և այլն... ։ Ըստ ընդունված կանոնի՝ յուրաքանչյուր ջոկատում ամեն ազգից պետք է ամենաշատը երկու ներկայացուցիչ լինեին: Ես և Հարությունը Լուսին ջոկատից էինք։ Մեր ջոկատի անդամներից էին նաև բուլղարացիներ, անգլիացիներ, թուրքեր, լիտվիացիներ և այլն: Նրանց հետ աշխատելը մեծ փորձառություն էր և միևնույն ժամանակ հետաքրքիր ու հաճելի: Ամեն օր ժամը ութին մեզ արթնացնում էին, իննին նախաճաշում էինք: Ճամբարում ամեն պահի զբաղված էինք, ինչի շնորհիվ էլ սա ճամբար էր, որտեղ անհնար էր ձանձրանալ: Իհարկե, տացվում էր այնպես, որ ունենում էինք նաև ազատ ժամանակ, և այդ ընթացքում ջոկատով այցելում էինք խաղասրահ, որտեղ նաև հնարավոր էր ընկերանալ մյուս ջոկատի մասնակիցների հետ։ Ճամբարի գլխավոր զբաղմունքներից մեկը՝ սիմուլյատորներն էին, որոնցով տիեզերագնացները պատրաստվում էին թռիչքի և տարատեսակ փորձությունների, որոնք մենք ևս պիտի հաղթահարեինք: Հիշարժան օր էր մեր աստղադիտակով դիտումներին մասնակցելը, կամ երբ մեր ձեռքով պատրաստած հրթիռները թռցրինք, ներկա գտնվեցինք հատուկ ֆիլմի դիտմանը, հաճախեցինք լողավազան և այլն: Իսկ վերջին օրը մեր <<Special night>> ֊ն էր, որտեղ յուրաքանչյուրին հնարավորություն ընձեռվեց հանդես գալ իր տաղանդով/ներով կամ ներկայացնել իր ազգի մշակույթը: Հենց նույն օրն էլ տեղի ունեցավ նաև <<BBQ party>>֊ն: Հրաժեշտի պահը մոտենում էր և մենք զգացինք, թե որքան ենք հասցրել մտերմանալ այդ մի քանի օրերի ընթացքում: Մենք միմյանց նվերներ տվեցինք, որպես կարևոր հուշ ճամբարից, որ պիտի հիշեցներ մեր ամուր ընկերության մասին: Այդ օրը մենք այնքա՜ն պարեցինք և երգեցինք, կարճ ասած ուրախ ժամանակ անցկացրինք: Ցավոք, պահը եկավ ճամբարը լքելու և բոլորից հեռանալու: Սակայն այսքանով ամենը չավարտվեց: Առջևում մեզ սպասում էին դեռ գույնզգույն արկածներ: Մեր հաջորդ կետը Ստամբուլն էր։ Մեզ մեծ հյուրընկալությամբ դիմավորեցին Կարագյոզյան վարժարանի ուսուցչուհիները և ծանոթացրին Ստամբուլի գեղեցիկ և շքեղ անկյունների հետ: Այցելեցինք ահռելի և փառահեղ Սուրբ Սոֆիայի տաճարը։ Բառերի մեջ չես տեղավորի այնտեղ ստացած տպավորությունները: Ամեն մեկն ինքը պիտի անպայման այցելի և ապրի Սուրբ Սոֆիա կոչվող հրաշալիքը: Այնուհետև նավով ուղևորվեցինք կղզիորտեղ գտնվում էր հենց Կարագյոզյան վարժարանը։ Օրվա ավարտին լավ հոգնած էինք, բայց հիանալի տպավորություններով լեցուն մեկնեցինք օդանավակայան:

Հ․Գ․ Այնտեղ ձեռք բերած այլազգի ընկերներիս հետ մինչ օրս շփվում ենք :)

воскресенье, 22 января 2017 г.

Բլոգի մասին

  
Ողջույն, ես Գևորգն եմ, հավերժ Սեբաստացի: Բլոգս ուսումնական է: Բաժիններում կգտնեք թարգմանություններ, առաջադրանքներ, նախագծեր և տարատեսակ նյութեր: Այս բլոգի հետ զուգահեռ ունեմ նաև մեկ ուրիշը`
 ՀՂՈՒՄ: Տվյալ հղումով կարող եք գտնել զանազան ռադիոնյութեր:
Մի փոքր իմ մասին
Ինչպես յուրաքանչյուր Սեբաստացի` ես նույնպես խիզախ, կատակասեր, չհանձնվող եմ: Հետաքրքրված եմ օտար լեզուներով, սակայն դեռևս տիրապետում եմ չորս լեզվի` ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և Թուրքերեն (Կփորձեմ ընդլայնել շարքը): Ազատ ժամանակ սիրում եմ կատարել թարգմանություններ, որոնք էլ կգտնեք բլոգի Հայոց լեզու  բաժնում: Օրվա մյուս մասն էլ լցնում եմ երաժշտությամբ` նվագելով ֆլեյտա:


Սա իմ ուսումնական պայմանագիրն է և այն կարող եք տեսնել սեղմելով այստեղ